image logo

Ամրագրել զանգ

Ժամանակավոր կացություն

Խորհրդատվություն և պլանավորում
Դիմումների և հայտերի կառավարում
Իրավական աջակցություն
Կացության կարգավիճակ ստանալու ծրագրի շրջանակներում ուղղորդում
Հետհաստատման աջակցություն
permitImage

Ժամանակավոր կացության թույլտվությունները թույլ են տալիս օրինականորեն գտնվել հիմնական իրավասություններում՝ բիզնես վարելու, կրթություն ստանալու, ընտանիքի վերամիավորման կամ ապրելակերպի ճկունությունն ապահովելու համար: Այս՝ երկարաձգվող և վերաթողարկվող կացության թույլտվություններն առաջարկում են փոփոխվող անձնական կամ մասնագիտական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ՝ արդիականացվող և ադապտացվող տարբերակներ: Մենք օգնում ենք անհատներին և ընտանիքներին ողջ գործընթացի ընթացքում ՝ կատարելով համապատասխանության մանրակրկիտ գնահատում և ստուգում, կազմելով փաստաթղթեր և ուղեկցելով դիմումների և հայտերի ներկայացումը, ապահովելով ինչպես համապատասխանությունը, այնպես էլ ներքին մտավոր հանգստությունը: Պահանջները տարբերվում են ըստ երկրի, սակայն հաճախ ներառում են եկամտի, բնակության և երկրում Ձեր գտնվելու իրական և օրինական նպատակի ապացույցներ: Ժամանակավոր կացության թույլտվությունը, որպես կանոն, երկարաձգվում է, ինչը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում երկարացնել կացության ժամկետը:

Մշտական բնակություն

permanentImage

Մշտական բնակության թույլտվությունն ապահովում է երկարաժամկետ իրավական կարգավիճակ ՝ առանց քաղաքացիությունից բխող պարտավորությունների: Այն ապահովում է կայունություն, տեղաշարժի և ճանապարհորդոլու ավելի մեծ ազատություն և հիմնական ծառայությունների հասանելիություն՝ այն դարձնելով կարևոր քայլ նրանց համար, ովքեր պլանավորում են տեղափոխվել երկարաժամկետ հեռանկարով կամ դեպի ռազմավարական նշանակություն ունեցող միջազգային դիրքեր: Մեր թիմը ուղեկցում է հաճախորդներին ՝ սկսած պահանջներին համապատասխանության ստուգման փուլից և ծրագրի ընտրությունից մինչև հայտերի ամբողջական կառավարումը յուրաքանչյուր փուլում՝ ապահովելով թափանցիկություն և համակարգման մանրակրկիտություն: Մշտական կացության կարգավիճակ ստանալը, որպես կանոն, պահանջում է համապատասխանություն այնպիսի չափանիշների, ինչպիսիք են շարունակական և անընդմեջ կացության ժամանակահատվածները, ֆինանսական կայունության հաստատումը և տեղական օրենքների պահպանումը: Սա առանցքային քայլ է նրանց համար, ովքեր ցանկանում են արտերկրում կյանք կառուցել՝ առաջարկելով անվտանգություն և ազատություն՝ իրենց ընտրած վայրում բարգավաճելու համար:

Քաղաքացիություն

Citizenship Image

Քաղաքացիությունը տրամադրում է ցմահ իրավունքներ, ներառյալ երկրորդ անձնագիրը և համապարփակ շարժունակությունը ամբողջ աշխարհում, որոնք հաճախ տարածվում են ապագա սերունդների վրա: Կախված իրավասությունից ՝ քաղաքացիություն կարելի է ձեռք բերել ներդրումների, հպատակագրման միջոցով կամ ծագման հիմքերով: Մենք օգնում ենք հաճախորդներին անցնել քաղաքացիություն ստանալու ողջ գործընթացը ՝ սկսած երկրի ընտրությունից և փաստաթղթերի ձևակերպումից մինչև համապարփակ և մանրակրկիտ ստուգում՝ յուրաքանչյուր փուլում ապահովելով ռազմավարական ուղղորդում և վստահություն: Անկախ նրանից, թե Դուք նախատեսում եք հասնել երկարաժամկետ ազատության, ժառանգության պաշտպանության կամ աշխարհի ավելի լայն աշխարհագրական հասանելիության, քաղաքացիությունն այն ամենահզոր քայլերից մեկն է, որ Դուք կարող եք ձեռնարկել:

Services - Anuna